Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սալորը՝ դիետիկ եւ առողջացնող միրգ

Հունիս 28,2017 12:30

Սալորն ամենադիետիկ մրգերից մեկն է: Ապացուցված է, որ սալորը, մասնավորապես` սալորաչիրը օգնում է օրգանիզմից վնասակար խոլեստերինի հեռացմանը, այդ իսկ պատճառով այն օգտակար է հատկապես այն մարդկանց, ովքեր տառապում են հիպերտոնիայով, աթերոսկլերոզով (սրտանոթների կարծրացման հիվանդություն) եւ լեղապարկի, ռեւմատիզմ հիվանդություններով:

Սալորը պարունակում է միկրո եւ մակրոտարրեր, A, B խմբի, C, E եւ այլ վիտամիններ: Հասած սալորի մեջ ավելի շատ հանքային նյութեր կան, քան խնձորի եւ տանձի մեջ: Սալորը նաեւ մեծ քանակությամբ կալիում, ֆոսֆոր, նատրիում, կալցիում եւ պեկտին է պարունակում:

Հին հունական բժիշկների տվյալներով` քաղցր սալորի հյութն ակտիվացնում է աղիների աշխատանքը եւ վերացնում փորկապությունը: Սալորի հյութը նշանակում են երեխաներին` աճը ակտիվացնելու համար: Օգտակար միրգ է նաեւ հղի կանանց, կերակրող մայրերի, մեծահասակների համար: Այն բարերար ազդեցություն է թողնում լյարդի ու լեղուղիների բորբոքային պրոցեսների, ստամոքսի հիվանդությունների դեպքում: Խմում են 0,5-1 բաժակ` 1 ճաշի գդալ մեղրի հետ, օրը երեք անգամ, ուտելուց առաջ:

Որպես քսուք օգտագործելիս հյութին խառնում են 5 տոկոս կամֆորա` վերքերը մշակելու համար:

Սալորի բոլոր տեսակներն էլ օժտված են աղիները վնասակար մանրէներից մաքրելու հատկությամբ: Սալորի հյութը նպաստում է նատրիումի աղերից օրգանիզմն արագորեն մաքրելուն, ջրի ավելցուկի դուրսբերմանը:

Ամիրդովլաթ Ամասիացու տվյալներով` ջրի մեջ լուծված սալորենու բուսախեժը աչքի մեջ կաթեցնելիս մաքրում է աչքը, խմելու դեպքում` վերացնում է չոր հազը, կոկորդի չորությունը, մաքրում միզատար ուղիների քարերը:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

27.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930