«Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է մտավորականության ներկայացուցիչների հետ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ծանոթացրել է ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, պայմաններին և առավելություններին: Տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրերի ներդրման վերաբերյալ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին՝ ընդգծելով, որ ծրագրերի ամբողջական փաթեթը կազմելիս հաշվի կառնվեն նաև հնչած կարծիքներն ու առաջարկները։
ՀՀ պաշտպանության նախարարություն