Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, 50 կգ քաշային Կարեն Զուրաբյանը երրորդ տեղի համար գոտեմարտում մեծ առավելությամբ (11-4) հաղթեց թուրք Էնգին Սետինին ու քիչ հետո կբարձրանա պատվո պատվանդանի երրորդ աստիճան:
Այսօր մրցագորգ մտած մեր մյուս երեք ըմբիշները՝ 60 կգ քաշային Վարդգես Կարապետյանը, 74 կգ՝ Արման Ավագյանը եւ 96 կգ՝ Սարգիս Հովսեփյանը, տարբեր փուլերում պարտություն կրեցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ