Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանն իր ելույթում անդրադարձել է անձնագրային տվյալների հրապարակման հարցին՝ համարելով դա անձնական տվյալների գաղտնիության բացահայտում

Հունիս 27,2017 20:12

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 27-ին գումարել է հերթական նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը:

Քննարկվել է «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդումը:

Հիմնական զեկուցող, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումն իրականացվել է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան:

Ըստ Տիգրան Մուկուչյանի` ՀՀ ընտրական օրենսգրքում ամրագրված են այնպիսի իրավակարգավորումներ, որոնք ապահովում են աննախադեպ եւ լիակատար թափանցիկություն ընտրական գործընթացների բոլոր փուլերի նկատմամբ:

ԿԸՀ-ի նախագահի խոսքով՝ ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքում մինչեւ քվեարկության օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացվել 60 դիմում, որոնցից 18-ը դիմում-բողոքներ են, 8-ը` 20 հարցի վերաբերյալ պարզաբանման պահանջով դիմում, 19-ը` տեղեկատվության հարցմամբ դիմում: Ներկայացված բոլոր դիմումներն Ընտրական օրենսգրքի 47-րդ, 48-րդ եւ 49-րդ հոդվածների պահանջներին համապատասխան քննարկվել են ԿԸՀ-ի կողմից, կայացվել են համապատասխան որոշումներ, որոնք զետեղվել են հանձնաժողովի պաշտոնական կայքում, ինչպես նաեւ դրանք տպագրվել են առանձին ժողովածուով եւ տրամադրվել ընտրական հանձնաժողովների անդամներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին:

Հանձնաժողովի անդամները հանդես են եկել հարցադրումներով, որոնց էլ տրվել են սպառիչ պատասխաններ:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն իր ելույթում անդրադարձել է անձնագրային տվյալների հրապարակման հարցին՝ համարելով դա անձնական տվյալների գաղտնիության բացահայտում, ինչպես նաեւ ԶԼՄ-ների՝ ընտրական տեղամասերում հավատարմագրման կարգին, ընտրակաշառքին եւ այլ խնդրահարույց հարցերի:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նույն օրը գումարել է հերթական նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Հանձնաժողովը քննարկել, լրամշակել եւ դրական եզրակացություն է տվել նիստի օրակարգում ընդգրկված «ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգի մասին» հարցին, որը համապատասխանում է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի կողմից հաստատված ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգին:

Օրակարգում ընդգրկված էր նաեւ «ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից իրականացվող վերահսկողության ծրագրի մասին» հարցը, որի վերաբերյալ հանձնաժողովի անդամներն առաջիկայում կներկայացնեն առաջարկներ:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930