Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե բանանի ու շաքարավազի ներկրողները շատացել են, առավել եւս գները պետք է իջնեն»

Հունիս 27,2017 18:55

«Եթե շատ են ներկրողները, գները պետք է իջնեն: Ինքնարժեքը կապված է տրանսպորտային բեռնափոխադրումների հետ, եթե տրանսպորտային բեռնափոխադրումներում էական փոփոխություններ չեն եղել, եթե այն շուկայից, որ գնում, բերում են, այդ շուկայում էլ գներ չեն փոխվել, ինչի պետք է բարձր գին լինի»,- Aravot.am-ին ասաց Հանրային խորհրդի տնտեսաֆինանսական հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ անդրադառնալով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի պնդումներին, թե բանանի ու շաքարավազի շուկաներում արդեն շատ ներկրողներ կան, գները չեն իջնում՝ կապված ապրանքի ինքնարժեքի ու շահութաբերության հետ:

Մեր հարցին՝ պարոն Շաբոյանի ասածները անտրամաբանակա՞ն են, թե՞ ստում է, պարոն Սաֆարյանը կրկնեց. «Չէ, պարզապես, եթե բեռնափոխադրումների մեջ փոփոխություն չի եղել, թե հարկային օրենսդրությունը չի փոխվել ու հարկերը չեն բարձրացվել, ինչու պետք է այդպես լինի, եթե բանանի ու շաքարավազի ներկրողները շատացել են ու մենաշնորհ չէ, առավել եւս գները պետք է իջնեն, եթե բանանի ու շաքարավազի շուկայում մրցակցություն կա, չի կարող բարձր գին կամ գնաճ լինել, պետք է իջեցման բերի»:

Ինչ վերաբերում է ծխախոտի գնաճին՝ պարոն Սաֆարյանն ասաց՝ հնարավոր է հումքի արժեքն է թանկացել կամ բեռնափոխադրումներում գնային փոփոխություն կա. «Պետք է ուսումնասիրել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930