ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Վարդան Բոստանջյանը, Չեխիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հունիսի 27-ին այցելել է Պրահայի կենտրոնում գտնվող Սուրբ Հոգի հայկական եկեղեցի:
Նշենք, որ 2015 թվականի հոկտեմբերի 11-ին Սուրբ Հոգի կաթոլիկ եկեղեցին փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին:
Այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է նաեւ Չեխիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանի հետ, որից հետո խորհրդարանական պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Պրահայում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն