Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանը կարևորել է սիրիահայերի տնտեսական ինտեգրումը

Հունիս 27,2017 18:50

Հունիսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցեցին գերատեսչությունների, սիրիահայերի խնդիրներով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երևանաբնակ սիրիահայերի սոցիալական աջակցության ծրագրերի մասին զեկուցումով հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի սոցապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Ներկայացնելով 2012-2017թթ. կատարած աշխատանքները, զեկուցողը մասնավորապես նշեց, որ ավելացել է սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների թիվը և 2017թ. արդեն 229 սիրիահայ ընտանիք է ընդգրկվել այդ ծրագրերում: Միայն Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհիմնարկներ է դիմել 3400 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն:

Սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը: Սփյուռքի նախարարը կազմակերպության աշխատանքը օրինակելի համարեց և նշեց, որ փորձը պետք է վարակիչ լինի մյուս հասարակական կազմակերպությունների համար:

«Սիրիահայերի միություն» ՀԿ նախագահ Ներսես Քիվոն զեկուցեց գործարար սիրիահայ գործունեության մասին և ներկայացրեց միության առաջիկա ծրագրերը: Անդրադարձ կատարվեց սիրիահայ գործարարների հետ տարվող աշխատանքներին, առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին:

Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց բոլոր պետական, հասարակական, միջազգային կազմակերպություններին և կառույցներին կատարած աշխատանքի համար: Նա կարևորեց սիրիահայերի տնտեսական ինտեգրումը, խնդրեց բոլոր կազմակերպություններին իրենց ծրագրերում որոշակի բաղադրիչ հատկացնել սիրիահայերի բիզնեսի աջակցությանը: Նախարարը մասնավորապես նշեց. «Պետք է անենք հնարավոր ամեն ինչ սիրիահայերի խնդիրները տեղում կարգավորելու,  և նրանց Սիրիայում աջակցելու գործում, օգնել հոգալու նրանց կարիքները: Շնորհակալություն լավ աշխատանքի համար»:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930