Հունիսի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակների ղեկավար Լարս Հենզելին:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց անցյալ տարեվերջին «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երևանյան գրասենյակի հիմնումից հետո Հայաստանում իրականացվող ծրագրերին:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Գերմանիա հարաբերությունների դինամիկ զարգացման, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:
Հյուրի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման խաղաղ գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների համատեղ քայլերը:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն