Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ օգոստոսի 19-ից 30-ը Տայպեյում կայանալիք Ուսանողական համաշխարհային խաղերին Հայաստանից մասնակցելու են միայն Անդրանիկ Կարապետյանը՝ 85 կգ քաշային կարգ, Սիմոն Մարտիրոսյանը՝ 105 կգ եւ Գոռ Մինասյանը՝ +105 կգ քաշային կարգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ