Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրահավաք` ԵԽԽՎ-ում Ագրամունտին հեռացնելու համար

Հունիս 27,2017 17:19

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) մեկնարկել է ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտի հեռացումը կազմակերպելու համար ստորագրությունների հավաքման գործընթացը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ վեհաժողովը ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ընդունեց Մարի Պասկեի զեկույցը, որտեղ կա առաջարկ կանոնադրության մեջ կատարել փոփոխություն, որից հետո կգործի Պեդրո Ագրամունտին ԵԽԽՎ նախագահի պաշտոնից հեռացման մեխանիզմը։

Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեց` այս զեկույցի ընդունմանն ի՞նչ գործընթաց է հետևելու: Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգից մեզ փոխանցեց, որ քիչ անց կմեկնարկի ստորագրությունների հավաքման գործընթացը: Ագրամունտին պաշտոնից հեռացնելու համար պահանջվում է ԵԽԽՎ պատվիրակների 2/3-ի ստորագրություն` նվազագույնը 120 ստորագրություն:

Հետաքրքրվեցինք` հնարավոր կլինի՞ հասնել Պեդրո Ագրամունտի հեռացմանն այս նստաշրջանի ընթացքում, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա կերևա առաջիկա օրերի ընթացքում`այսօր-վաղը: Պետք են համապատասխան թվով ստորագրություններ, որ այդքան թվով մարդիկ լինեն վեհաժողովին, որոնք կքվեարկեն: Հետո ընթացակարգային տեսանկյունից պիտի տեսնել, թե որ օրն այդ գործընթացը սկսել: Համապատասխան թվով մարդիկ եթե չլինեն, ապա գործընթացը պետք է չսկսել, դա նաև քաղաքական հաշվարկ է»:

Մեր այն հիշեցմանը, թե ադրբեջանական պատվիրակության անդամները հայկական կողմին մեղադրեցին ակտիվության մեջ ու նշեցին, թե այդ ակտիվության պատճառն այն է, որ ցանկանում են զեկույցն իրենց շահերին ծառայեցնել, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարն արձագանքեց. «Հերթական անգամ ծիծաղելի փաստարկ էր Ադրբեջանի կողմից: Ասում է երեք հայ պատվիրակ է հերթագրվել, վեց հոգի էլ ուկրաինացի պատվիրակ կար ցանկում, և՞…ծիծաղելի է: Կարելի էր գոնե հաշվել, մանավանդ, որ կոնկրետ ես չխոսեցի էլ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930