Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հովհաննես Բաչկով. «Ուզում էի 22 տարի շարունակ թափած քրտինքս գնահատվեր ոսկե մեդալով»

Հունիս 27,2017 17:11

Այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ բռնցքամարտի Եվրոպայի նորընծա չեմպիոն, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ասաց, որ ինքը պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու ցանկություն ունի, սակայն եվրոպական ռինգում նվաճած այս տիտղոսը նրա պլանները հետաձգել է առնվազն մինչեւ աշխարհի առաջնություն:

«Նախապատրաստվելու ենք աշխարհի առաջնությանը եւ մեկնելու ենք հաղթելու համար», – ասաց նա:

Հարցին, թե նախկինում կրած անհաջողություններից հետո ի՞նչն էր ստիպում կարիերան շարունակել սիրողական բռնցքամարտում, Բաչկովը պատասխանեց. «Բոլորին հայտնի է, թե ինչ պատճառներով ինձ չի հաջողվել մեդալ նվաճել: Թե մրցավարական գործոնն է խանգարել, թե լավ մարզավիճակում չեմ եղել: Այս անգամ լավ մարզավիճակում էի եւ մրցավարությունն էլ արդար գտնվեց: Թիմային աշխատանքի շնորհիվ կարողացանք այս հաղթանակը կորզել:

Իսկ ինչ վերաբերում է սիրողական բռնցքամարտում այսքան տարի մնալուն, միտքը, որ առանց մեդալի էի մնացել, տանջում էր եւ չէի կարող պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվել առանց սիրողական բռնցքամարտում առանց լուրջ արդյունքներ ցույց տալու: Ուզում էի, որ 22 տարի թափած քրտինքս գնահատվեր Եվրոպայի կամ աշխարհի առաջնության ոսկե մեդալով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930