Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կառավարության որոշ դրույթներ մինչեւ 2018 թվականն է. հետո պարզ չէ, թե ինչ ենք ունենալու»

Հունիս 27,2017 17:01

Նոր կառավարության ներկայացրած եւ արդեն ԱԺ-ի կողմից հաստատած ծրագրի մասին ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ ծրագրում կան մասեր, որ կառավարությունը պատրաստվում է 2017-2022 թվականները կազմակերպել եւ ունենք մասեր, որտեղ որոշ ծրագրերի համար գրված կատարման ժամկետ նշված է 2017-2018 թվականները, եւ պարոն Պողոսյանի խոսքով, չկա թե այդ ոլորտում այդ թվականից հետո ի՞նչ ենք ունենալու:

Իրականությունը դնելով մի կողմ, արժեքների մասին Թեւան Պողոսյանն ասաց, որ եթե գաղափարը ընդամենը այն էր, որ ունենք 64 հոգի եւ այդքանով միշտ կողմ կքվեարկեն նմանատիպ ծրագրին, ուրեմն ունենալու ենք այդպես ուրիշների կարծիքը, մոտեցումները հաշվի չառնող, արհամարհանքի ենթարկված այլ քաղաքացիների. «Հուսամ, որ դրա հետ միասին, այնուամենայնիվ, ապագայում կլինեն փոփոխություններ` մոտեցումների եւ խնդիրների վերաբերյալ, որտեղ բոլորը կգիտակցեն, որ Հայաստանի ապագան միայն ու միայն բոլորիս միասնության մեջ է»:

Հրապարակախոս Կարինե Հակոբյանն էլ իր հերթին ասաց, որ եթե մեր խոսքը գործին չհամապատասխանի, ապա մենք որեւէ ակնկալիք չունենք ծրագրերի իրագործումից. «Այն ինչ մենք տեսնում ենք եւ տարիներ շարունակ խոսվում է տարբեր ծրագրերում` գիտելիքահեն տնտեսության մասին եւ բյուջեից հատկացվում է 0,3 տոկոս, այդ արդեն խոսքի, գործի անհամապատասխանության մասին է վկայում: Ասում ենք `գյուղը պետք է զարգացնել, զբոսաշրջությունը պետք է զարգացնել, դե գյուղերում զարգացրեք այդ ամենը, ինչո՞ւ եք Երեւանում «հայկական գյուղ» ծրագիր  մտածում, անգամ քննարկումը զավեշտ է»:

Նրա խոսքով` աշխարհը այսօր գահավիժում է եւ հնարավոր չէ որեւէ մեկից օրինակ վերցնել. «Արեւմտյան քաղաքակիրթ աշխարհը անկում է ապրում, իսլամական աշխարհում դեռեւս քաղաքակրթության մասին խոսելը դժվար է, մենք այսօր, ցավոք սրտի, օրինակ՝ վերցնելու տեղ չունենք»:

 

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930