Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ կլինի, երբ մի ավստրիացի մեր օրհներգը մինչեւ վերջ կարդա

Հունիս 27,2017 16:27

Հանրային լսարանում` կապված ՀՀ զինանշանի եւ օրհներգի փոփոխության հետ, կան բազմաթիվ կարծիքներ, որոնցից տարածված դժգոհությունը, ըստ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, մշակութաբան Գագիկ Մանասյանի, օրհներգի գլխավոր բաղադրիչը տեքստն ու երաժշտությունն է. «Մեր հիմնը ունի ոչ հայկական բովանդակություն: Տներից մեկում, կարծեմ, նշված է. «Կեցցե Իտալիան, կորչի Ավստրիան», եւ ենթադրենք մի ավստրիացի մեր հիմնը մինչեւ վերջ կարդա: Բարեբախտաբար մենք որպես օրհներգ օգտագործել ենք բանաստեղծության առաջին տները»,-այսօր այս մասին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողներին ներկայացրեց պարոն Մանասյանը:

Նա եւս մեկ անգամ նշեց, որ օրհներգի երաժշտությունը Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» բալետի մի հատվածի նմանությունն է եւ չունի հարուստ երաժշտություն, հերոսականություն:

Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ ասաց, որ աշխարհի բոլոր երկրներն էլ իրենց զինանշանները ժամանակ առ ժամանակ փոփոխության ենթարկում են` Միացյալ Նահանգների զինանշանը 6 անգամ արդեն վերամշակվել է:

Պարոն Աղամյանի խոսքերով` մեր զինանշանի ամենահիմնական կերպարները` արծիվն ու առյուծն են, որը եւ մի քանի այլ դետալներ խեղաթյուրված են. թուրը նկարված է ջարդված, որը միտումնավոր չարություն է համարում Կարեն Աղամյանը. «Թուրը շղթայակապ էր եւ թուրը մենք հանել չէինք կարող, ուրեմն պետք է նոր տարբերակում արվեր` պոկված, փոխվեր խեղճացած առյուծն ու արծիվը»:

Կարեն Աղամյանը նկատել է, սահմանադրորեն ամրագրված զինանշանի վրա պատկերված ժապավենը չունի կարգախոս. «Ժապավենը վերացնել չենք կարող, քանի որ Սահմանադրությունում այն առկա է, ուրեմն պետք է ազգային ժողովը ընդունի կարգախոս» եւ ներկայացրեց իր կողմից առաջարկված տարբերակները` «Միասնություն, ազգ, երկիր», կամ «Միասնությունն է ստեղծում երկիր», որոնք, ըստ Կարեն Աղամյանի, դեռ պետք է քննարկվեն:

Արդեն 1 տարի է փոփոխությունները ներկայացված են մշակույթի նախարարությանը եւ սպասվում է, որ հարցը քննարկվի Ազգային ժողովում:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Առարկայականօրէն, Հայաստանի Օրհներգը իրոք թերութիւններ ունի, եւ լաւ կը լինի մի օր զայն փոխարինել աւել լաւով:

    Սակայն հետաքրքրական է՝ իր այժմու թերի վիճակով իսկ, այս Օրհներգը ամէն առիթով ներշնչում է տալիս, անսպառ յուզում է պատճառում հայերին, աշխարհի տարածքին…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930