Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Շատերը հասկացան, որ դրանք ոչ թե միայն խոսքեր են, այլ բավականին լուրջ են». Իսագուլյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Հունիս 27,2017 16:03

Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդատու-խորհրդական Գառնիկ Իսագուլյանը մնացել է այն համոզմանը, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ժամանակն է՝ հայկական կողմն անցնի կանխարգելիչ գործողությունների:

«Մինսկի խմբի նախավերջին հայտարարությունը սխալ գնահատվեց մեր քաղաքական գործիչների կողմից, երբ հայտարարվեց, թե հակաադրբեջանական հայտարարություն է արվել: Ես ասացի, որ համեմատաբար օբյեկտիվ հայտարարություն էր, և ճիշտ չէ, որ մեր քաղաքական գործիչներն օգտագործում են տերմիններ, որոնք իրականության հետ կապ չունեն»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե «աչքս չեմ թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս»` պարոն Իսագուլյանը շարունակեց. «Հավատացե՛ք, թե՛ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, թե՛ դրանից հետո Բակո Սահակյանի ելույթը, թե՛ հետագայում ուժային կառույցների ղեկավարների ելույթները պետք է ուշադիր կարդալ և փորձել հասկանալ այն խորքը, որ կա… Ես չեմ կարծում, որ իրականությանը համապատասխանում են այն գնահատականները, թե շուտով սպասվում է պատերազմի վերսկսում: Ես կարծում եմ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ ինքը աչք չի թարթի, եթե անհրաժեշտություն լինի, որ աշխատեն մեր «Իսկանդեր» համակարգերը, որոշ տաք գլուխների համար բավականին սառը ցնցուղ էր, և կարծում եմ, որ շատերը հասկացան, որ դրանք ոչ թե միայն խոսքեր են, այլ բավականին լուրջ են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930