ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախի սոցիալական ծրագրերի հիմնադրամ»-ի տնօրեն Մարատ Հասրաթյանն ասել է, որ համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն Արցախի հանրապետության զինված ուժերի սպայական կազմի և մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին,բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու և (կամ) վերանորոգելու դեպքում, կտրվի պետական ֆինանսական աջակցություն՝ հիփոթեքային վարկի տոկոսագումարի սուբսիդավորման ձևով:
Պետական ֆինանսական աջակցություն կտրամադրվի Ստեփանակերտ քաղաքում և ԱՀ շրջկենտրոններում բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու կամ վերանորոգելու համար, եթե ԱՀ զինված ուժերի սպայական կազմի կամ պայմանագրային զինծառայող համարվող շահառուն կամ նրա ամուսինը հաշվառված է ձեռք բերվող բնակարանի, բնակելի տան բնակավայրում»,-մանրամասնել է Մ. Հասրաթյանը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում