Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը հուշեր կգրի կուսակցության տարաձայնությունների մասին. «Ա1+»

Հունիս 27,2017 15:07

Ընտրություններից երկու ամիս հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հրայր Թովմասյանը չի ասի, որ ռեյտինգային ընտրակարգը ստվերեց խորհրդարանի ընտրությունները. «Այն աշխատեց եւ ոչ միայն տվյալ կարճ կոնկրետ ժամանակահատվածի համար, այլ ապագայի համար, թե մեր կուսակցություններն ինչ անելիքներ ունեն, ինչպիսի մարտավարություն, ինչպիսի կառուցվածք պիտի ունենա հետագայում հաղթանակի հասնելու համար»:
Պարոն Թովմասյանը չի պնդում, թե ռեյտինգային ընտրակարգը ամենալավն է, բայց ինչու՞ իր քարոզած համակարգը այդքան լայնածավալ ընտրակաշառքների առիթ տվեց. «Չկա որեւէ կապ ընտրական համակարգի եւ ընտրական խախտումների միջեւ, էդ խախտումները կարող են լինել եւ մեծամասնական համակարգում եւ համամասնական եւ խառը համակարգերում»:

Ինքը քարոզում էր մի համակարգի օգտին, որտեղ միմյանց դեմ սկսեցին պայքարել նույն կուսակցության անդամները, պարոն Թովմասյանը սա անվանում է ներտեսակային պայքար, որում այլ կուսակցությունների անդամներից բացի Սամվել Ալեքսանյանի եւ Միհրան Պողոսյանի դեմ պայքարում էին հանրապետականները. «Ընտրությունը ճիշտ էր եւ տվել է այն արդյունքները, ինչը որպես այդ համակարգի համահեղինակ ես ակնկալում էի»:

Նոր Սահմանադրության համահեղինակը տեղյակ է, թե ինչքան բացասական վերաբերմունք կա ռեյտինգային ընտրակարգի հանդեպ: Դա ոչինչ չի նշանակում. «Ես չեմ պատրաստվում այդ համակարգից հրաժարվել»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930