Ուշադրություն
Հունիսի 27-29-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, հովտային գոտիներում ցերեկը կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 3-4 աստիճանով:
Հանրապետության տարածքում`
Հունիսի 28-30-ը հատկապես հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 30-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա:
Երևան քաղաքում`
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.10C (1993 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.30C (1994 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 23.90C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
ՀՀ ԱԻՆ