Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամբողջ ԵՏՄ-ով անկում է գրանցվել». ՊԵԿ նախագահը՝ Արամ Սարգսյանին

Հունիս 27,2017 14:15

ԵՏՄ-ին ՀՀ-ն 2016-ին մաքսատուրք է փոխանցել 33.9 մլրդ դրամ, ստացել 52.9 մլրդ դրամ, այսինքն, ԵՏՄ-ից ստացվել է 19 մլրդ դրամ ավելի մաքսատուրք, քան փոխանցել ենք. «Այնուամենայնիվ, 2016-ին 2015-ի համեմատությամբ ԵՏՄ-ից շուրջ 3 մլրդ դրամ մաքսատուրք է փոխանցվել ՀՀ պետբյուջե»,- այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

«Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը հարցրեց՝ ո՞րն է պատճառը, որ պակաս ենք ստացել ԵՏՄ-ից: Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Մաքսային ձեւակերպումների մեջ ամբողջ ԵՏՄ-ով անկում է գրանցվել, որի արդյունքում մենք մեր մասով, որը ֆիքսված տոկոս է, ավելի քիչ ենք ստացել: Թույլ տվեք նաեւ ֆիքսել, որ այս տարի տենդենց կա ավելանալու, այս 5 ամիսների տվյալներով տնտեսության մեջ արդեն աշխուժություն է նկատվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930