Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկեղծ ասած, այս տեմպերով մոտ 15 տարի է պետք, որ նորմատիվին հասնենք». Արամ Սարգսյան

Հունիս 27,2017 13:58

2016-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը ԱԺ-ում շարունակվում է:

Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանին «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանը հարցրեց. «Անուղղակի հարկերի ծավալը 3 տոկոսով նվազել է, ինչը բավարար ցուցանիշ համարեցիք: Անկեղծ ասած, այս տեմպերով մոտ 15 տարի է պետք, որ նորմատիվին հասնենք՝ մինիմում: Ո՞ր ոլորտների հաշվին է, որ այդ 3 տոկոսը նվազել է»:

Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ փաստն է արձանագրել, ոլորտային բացատրություն էլ չունի, թե ոլորտներում է եղել նվազումը:

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ներկայացնելով բյուջեի կատարողականը, ասաց, որ 2016-ին բյուջեի հարկային եկամուտները կազմել են շուրջ 1 տրիլիոն 79 մլրդ դրամ, շուրջ 96 տոկոսով ապահովվել է ծրագիրը. «Մեզ հաջողվել է տարին ավարտել նախորդ տարվա համեմատությամբ 1.1 տոկոս կամ 11,8 մլրդ դրամ հարկային եկամուտների աճով»:

Վարդան Հարությունյանը նշեց, որ 3.7 մլրդ դրամ ավելի ԱԱՀ է հետ վերադարձվել, քան նախորդ տարի:

Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ ծանրամարտիկները մրցույթներին կես կիլո են ավել բարձրացնում՝ ունենալով 10 կգ-ի ռեզերվ, կա՞ նման տենդենց ձեր աշխատանքում, որ կարող եք հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը ավելին ապահովել, քիչ եք նշում: Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Բարձր նշաձող ենք վերցրել: Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն այս տարի արդեն բարձրանալու միտում է գրանցում»:

Վարդեւան Գրիգորյանը հարցրեց՝ դուք ասացիք, որ ավելացել են ակցիզային հարկերը, ո՞ր ապրանքների հարկերն են ավելացել եւ ինչքանով է ազդել գնաճի վրա: Վարդան Հարությունյանը պատասխանեց, որ հիմա չունի տեղեկատվություն, բայց ակցիզային հարկով հարկվող բոլոր ապրանքների հարկերն ավելացել են 2016-ին՝ 2015-ի համեմատ. «Ավելացել է 10.7 մլրդ-ով»:

Վարդեւան Գրիգորյանը ճշտեց՝ գնաճը չի՞ ազդել մեր կենսամակարդակի վրա, որովհետեւ եթե նվազագույն աշխատավարձը չենք բարձրացրել, ակցիզային հարկն ենք բարձրացրել, պարզ է, որ դա ուղղակի կապ ունի ժողովրդի կենսամակարդակի վրա»:

Խոսրով Հարությունյանն արձագանքեց, որ անցյալ տարի գնանկում է արձանագրվել: Վարդեւան Գրիգորյանի համար դա տրամաբանական չթվաց, եթե ակցիզային հարկը բարձրացել է, ո՞նց կարող է լինել գնանկում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930