Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում պայթեցվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով կա մեկ զոհ: Այս մասին հաղորդում է ուկրաինական Pravda-ն՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ զոհվածը Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության հատուկ ջոկատի հրամանատարնՄաքսիմ Շապովալն է:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ