Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավում եմ կատարվածի համար». Մ. Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով ցուցմունք տվեց բժիշկը (Տեսանյութ)

Հունիս 27,2017 13:30

2015թ.-ին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա նորածնի մահվան գործով դատաքննության ժամանակ այսօր ցուցմունք տվեց մեղադրյալ Շուշանիկ Բախշյանը՝ բժիշկը, որը վարել է մահացած ծննդկանի հղիությունը:

Շուշանիկ Բախշյանի պատմելով՝ հուլիսի 24-ին Մերի Մարգարյանն իրեն հեռախոսազանգով տեղեկացրել է, որ 37 աստիճան ջերմություն ունի, բժիշկն էլ ասել է՝ արի հիվանդանոց: «Չափեցինք, ջերմություն չուներ: Անալիզներում շեղում չգտանք: Այդ պահին հոսպիտալացման որեւէ ցուցում չկար: Հուլիսի 25-ին կրկին զանգեց եւ հայտնեց, որ էլի ջերմություն ունի: Զանգեցի հիվանդանոց ու զգուշացրեցի, որ Մերին գալու է զննության: Ինձ զեկուցեցին, որ Մերին եկել է, բայց առանց հետազոտությունների պատասխանը ստանալու՝ գնացել բարեկամների հետ: Հուլիսի 26-ին ինձ զանգեցին-ասեցին, որ Մերին կրկին ջերմություն ունի, ինչից հետո նա հոսպիտալացվեց: Ողջ ընթացքում ես հեռախոսով կապի մեջ եմ եղել բժիշկների հետ»,-նշեց նա:

Հուլիսի 27-ին էլ, ըստ Շուշանիկ Բախշյանի, Մերիի մոտ հայտնաբերվել է լյարդի ֆեգմենտների բարձրացում. «Մերիի մոտ խոսքի շեղումներ կային, անհասկանալի բաներ էր ասում, տեղափոխեցինք վերակենդանացման բաժանմունք…Նյարդաբանն արյունազեղման կասկած ունեցավ»:

Խոսքն ավարտելուց Շուշանիկ Բախշյանն ասաց, որ ցավում է կատարվածի համար:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930