Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նիստի ժամանակ այսօր Սեֆիլյանին եւ Ներսես Պողոսյանին դատավորը հեռացրեց նիստերի դահլիճից:
Քիչ հետո նիստը վերսկսվելու է, սակայն Ներսես Պողոսյանի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը դատարան չմտավ:
Խնդիրը կրկին նույնն էր՝ կարգադրիչները ցանկացան զննել նրան, իսկ փաստաբանը դա որպես խուզարկություն որակեց:
Պապիկյանը դուրս եկավ դատարանից ու լրագրողների հետ զրույցում ասաց, որ զննող սարքն իր գրպանում մետաղական իր է ֆիքսել՝ մետաղադրամ, ինչից հետո կարգադրիչները ցանկացել են զննել նրա գրպանը՝ դրամապանակը:
Փաստաբանի խոսքով՝ սա ստորացուցիչ վերաբերմունք է իր եւ մյուս փաստաբանների հանդեպ, ուստի խոսք չի կարող լինել դատարանի հանդեպ քաղաքացիների վստահության մասին:
Քիչ առաջ սկսված նիստը կրկին ընդմիջվեց՝ նիստին ներկա չգտված փաստաբանների մասով որոշման կայացման նպատակով:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ