Մոսկվայում գնդակահարել են 57-ամյա հայ գործարար Վաչիկ Աբգարյանին: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Հաղորդվում է, որ Աբգարյանը գլխավորում էր «Կապ-ստրոյ» մայրաքաղաքային շինարարական ընկերությունը:
Գործարարին կրակել են սեփական գրասենյակի մոտ: Փամփուշտը դիպել է նրա կրծքին: Գործարարը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են կլինիկական մահ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ