Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի՝ այսօր դատական նիստերի դահլիճից հեռացվելուց հետո Պողոսյանի մոր եւ քրոջ նյարդերը տեղի տվեցին: Նրանք անիծեցին դատավորին, որ իրենց ու իրենց որդուն նման իրավիճակի են հասցրել:
Ներսես Պողոսյանի մայրը՝ տիկին Սաթենիկը բղավեց, որ իր որդին ոչ մի կապ չունի Ժիրայի Սեֆիլյանի հետ, որ երբեւէ վերջինիս չի ճանաչել, որ իր որդու դեմ կեղծ ցուցմունք են տվել:
Կինն ասաց, որ Ներսեսը պայքարել է էլեկտրաէներգիայի եւ տրանսպորտի թանկացման դեմ, մասնակցել ակցիաների, այդ պատճառով են որոշել իրեն չեզոքացնել:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ