Երգիչ Արսեն Սաֆարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է պասիվ վերջին շրջանում, եւ ինչ խնդիրներ կան այսօր Հայաստանում երգիչների համար։
– Մարդիկ հաճախ են դժգոհում, որ էկրաններից հնչող երաժշտությունն այն որակը չունի, ինչը տարիներ առաջ էր։ Ինչո՞ւ։
– Ի՞նչ էինք մենք առաջ մտածում։ Առաջ կար ինչ-որ խորհուրդ, կամ անհատներ, ովքեր որոշում էին՝ ինչը պետք է լինի, իսկ ինչը՝ ոչ։ Ժամանակի ընթացքում թեւակոխեցինք մի փուլ, որտեղ դաշտը բացվեց բոլորի համար։ Իրականում մենք ենք դա արել։ Հեռուստատեսություն գնացին այնպիսի ծրագրեր, որոնք ժամանակին արգելված էր, եւ մարդիկ էլ ինչ տեսնում, այն էլ վերցնում են։
Մենք չենք նայել՝ վաղվա օրն ինչի է նմանվելու, ինչ երաժշտություն ենք լսելու, ինչ խառնուրդ։ Ես մի մտավախություն ունեմ, որ այս ընթացքի մեջ չտուժի ազգային երաժշտությունը։ Կարծում եմ՝ այստեղ պետք է պետական աջակցություն, որ այս թոհուբոհի մեջ այն, ինչը մեր տեսակին է պատկանում, չսպառվի, չխեղդվի։
– Հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ձեր ճանապարհին եղել են խոչընդոտներ, դժվարություններ։ Օրինակ՝ որոշ մրցանակաբաշխությունների շրջանակում, որտեղ որոշում են, ասենք, տարվա երգչին, ստվերում եք մնացել…
– Ստվերում չեմ մնացել, դեպի ստվեր եմ տարվել։ Տեսակով այնպիսին եմ, որ միշտ մտածել եմ՝ եթե անկեղծ եմ, ապա պետք է ստանամ։ Հաճելի է, երբ աշխատանքդ կարեւոր ձեւով են գնահատում, բայց այդքան շատ չեմ նեղացել, հոնգուր-հոնգուր լաց եղել, ամեն դեպքում, ինչքան էլ փորձում ես ուժեղ լինել, հիասթափությունն ակնհայտ է։
Զրուցեց Լիդա ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում