«Ժողովուրդ»-ի զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
– Նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկել է «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերը։ Մեր իրականության մեջ դրանք կարո՞ղ են արդյունավետ լինել։
– Ցանկացած ծրագիր, որը պետք է նպաստի հայկական զինված ուժերի համալրվածությանը, անհրաժեշտություն է։ «Պատիվ ունեմ» ծրագիրը մի քանի տարի է գոյություն ունի, պարզապես որոշակի առանձնահատկություններով այն ներդրվել է կրկին։ Իսկ «Ես եմ»-ի գաղափարը միշտ էլ եղել է. այսօր զինված ուժերի ղեկավարությունը ժամկետային զինծառայողներին ներգրավելու ուղղությամբ որոշակի աշխատանքներ տանում է, ես հաջողություն եմ մաղթում իրենց։
– Արդյոք այս ծրագրերի ներդրումը խոսում է նաեւ բանակի համալրման դժվարությունների մասին, եւ փորձում ենք այսպիսի ծրագրերով թվաքանակ համալրել։
– Մենք ժողովրդագրական խնդիրներ ունենք արտագաղթի, նաեւ ծնելիության ցածր մակարդակի պատճառով։ Ես կարծում եմ պետությունը պետք է որոշակի ռազմավարություն ունենա։ Չնայած այն կա, բայց անընդհատ ճշգրտման կարիք ունի։ Այդ ծրագրերն առաջին հերթին ուղղված են զինված ուժերի համալրման իրականացմանը, իսկ ընդհանուր առմամբ ռազմահայրենասիրական մակարդակի բարձրացմանը։ Ասել, որ զինված ուժերում մենք ծառայողներ չունենք, ճիշտ չէ, քանի որ համալրումը միշտ էլ գերակայություն է։
Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում