Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անեծքների տարափ՝ դատարանում. Սեֆիլյանին ու Ներսես Պողոսյանին դատավորը հեռացրեց (Տեսանյութ)

Հունիս 27,2017 12:00

Քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի հանդեպ սանկցիա կիրառեց՝ հեռացնել նիստերի դահլիճից, քանի որ իր գալուն պես նրանք ոտքի չէին կանգնել:

Ամբաստանյալները դժգոհեցին, բղավեցին, որ իրենց իրավունքներն են ոտնահարում, որ գործը սարքած է: Նրանց ոստիկանները բռնի ուժով հեռացրեցին նիստերի դահլիճից, ինչն առաջացրեց ապակե պատնեշից այս կողմ գտնվող հարազատների եւ համախոհների զայրույթը: Նրանք շարունակ բղավում են, անեծքների տարափ թափում դատավորների ու ոստիկանների վրա:

Նիստն ընդմիջվել է, մանրամասն՝ առաջիկայում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930