Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գործով մեղադրյալ 5 անձինք են փաստաբաններ. «Հայկական ժամանակ»

Հունիս 27,2017 11:55

Ապրիլի 27-ին հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում փաստաբանների միջեւ ծեծկռտուքի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում 5 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քր. օր. տարբեր հոդվածներով, մասնավորապես՝ 118 հոդվածով (ծեծ), 117-ով (դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը). 113-ով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը)։

Այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Նա հավելեց, որ հինգ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Նրա խոսքով, եւս մեկ անձ հրավիրվել է հարցաքննության, թե ինչ կարգավիճակով՝ չասաց։ Նշենք, որ այդ անձը փաստաբան Տիգրան Աթանեսյանն է։ Վերջինս ուրբաթ օրը՝ հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կից ներկայացնելով քննիչի կողմից ուղարկված ծանուցագիրը, որտեղ նա որպես մեղադրյալ հրավիրվում է հարցաքննության։

Գործով մեղադրյալ 5 անձինք են փաստաբան Արմեն Սողոմոնյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գեւորգ Մկրտչյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանը, Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայան եւ Արսեն Հարությունյանը։ Նույն գործի շրջանակներում, բացի Գեւորգ Մկրտչյանից, մյուս թվարկածները, այդ թվում՝ Տիգրան Աթանեսյանն ունեն նաեւ տուժողի կարգավիճակ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930