Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահը «խոշոր ձկների» մասին ինֆորմացիա է ուզում. «Տրամադրեք՝ ձեր նշած մարդիկ կկալանավորվեն» (Տեսանյութ)

Հունիս 27,2017 11:50

«Կառուցվածքային փոփոխություններ են: Ձեւավորվել է նոր կառուցվածք, դրա արդյունքում շուրջ 483 հաստիք կրճատվել է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը այսպես մեկնաբանեց ՊԵԿ-ում աշխատակիցների լայնածավալ կրճատումները:

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ ուռճացված էր ՊԵԿ աշխատակազմը եւ բյուջեից անիմաստ գումարներ էին ծախսվում նրանց համար՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Տարիների ընթացքում ՊԵԿ-ը վերազինվել է, վերազինվել է IT համակարգը եւ դա ուշ թե շուտ պետք է բերեր նման հանգուցալուծման: Այսօրվա նոր տեխնոլոգիաների դարաշրջանում բնական է, որ մարդկային գործոնի առկայությունը քչանում է: Դրա արդյունքում ունեցել ենք կրճատումներ»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ աշխատակիցներին կրճատելիս կրճատել եք կաշառակերներին, թե՞ նրանց, ովքեր թեւ-թիկունք չունեն, բարեկամ չունեն՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Կրճատումների արդյունքում ես չեմ բացառում, որ կարող է լինեն նաեւ սուբյեկտիվ դրսեւորումներ, որովհետեւ մեկ ամսվա մեջ այս ամբողջ աշխատանքներն իրականացնել եւ ավարտին հասցնել, իհարկե, դժվար է եղել: Կարող է եւ թերություններ, վրիպումներ լինեն, բայց այն աշխատակիցները, որոնք բարեխիղճ աշխատել են եւ այս ընթացքում միգուցե դուրս են մնացել համակարգից, մեկ է, ամեն օր փոփոխություններ լինում են, ամեն ամիս լինում են ՊԵԿ-ում եւ մեր տեսադաշտից դուրս չեն մնա»:

ՊԵԿ-ում պաշտոնյաների ձերբակալությունների մասին հարցին Վարդան Հարությունյանը պատասխանեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում է դա եղել. «Եթե ինչ-որ մեկն իր աշխատանքի ընթացքում խախտում է իր լիազորությունները եւ լիազորություններից դուրս գործառույթ է իրականացնում, բնական է, որ պետք է ՀՀ գործող օրենքների շրջանակներում պատասխան տալ»:

Դիտարկմանը, որ տեսակետ կա՝ մանր ձկներին եք մենակ բռնում՝ Վարդան Հարությունյանը պատասխանեց. «Ես չգիտեմ մանր ձուկ, խոշոր ձուկ ասելով՝ դուք ինչ նկատի ունեք, համենայնդեպս, եթե ունեք նման ինֆորմացիա, տրամադրեք, ձեր նշած մարդիկ նույնպես կկալանավորվեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930