Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախի ժողովրդի հետ գուցե նորից՝ զրոյից սկսենք բանակցային գործընթացը». Սեյրան Օհանյան (Տեսանյութ)

Հունիս 26,2017 22:22

«Հակառակորդն անընդհատ փորձում է լարված պահել սահմանային իրավիճակը, ինչը բանակցային գործընթացի վրա ազդելու եւ ներքաղաքական որոշակի խնդիրներ լուծելու նպատակով է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացրած սահմանային վերջին միջադեպերին, ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը պետք է շարունակի պնդումներն առ այն, որ վստահության մեխանիզմներ պետք է ձեւավորվեն: «Առաջնային պլան պետք է մղվի Արցախի ղեկավարության մասնակցությունը բանակցային գործընթացին՝ որպես հակամարտության կողմ: Հարցի լուծման վերջնական փուլերից մեկում գուցե Արցախի ժողովրդի հետ նորից՝ զրոյից սկսենք բանակցության գործընթացը: Մնացածը ռազմավարական խնդիրներ են, որոնք պետք է ուղղված լինեն առաջնագծի եւ բանակի ամրապնդմանը»,-նշեց Սեյրան Օհանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930