Հունիսի 24-25-ը Մալթայում կայաց աթլետիկայի Եվրոպայի 3-րդ լիգայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 2 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ:
Չեմպիոն են դարձել եռացատկորդ Լևոն Աղասյանը և Երվանդ Մկրտչյանը (3000 մ խոչընդոտավազք):
Երվանդ Մկրտչյանը նաեւ արծաթե եւ բրոնզե մեդալներ է նվաճել 1500 մ եւ 3000 մ վազքատարածություններում: Նրա այս արդյունքը կրկնել է Էլլադա Ալավերդյանը 3000 մ խոչնդոտավազքում եւ 400 մ արգելավազքում:
Պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրացել են Գայանե Չիլոյանը (200 մ վազք), Լիլիթ Հարությունյանը ( 800 մ և 1500 մ վազք), Յանա Աբրահամյանը (եռացատկ), Հերմինե Ավետիսյանը (գնդի հրում), Տիգրան Մկրտչյանը (400 մ և 800 մ վազք), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում), Մանուկ Մանուկյանը (սկավառակի նետում):
Մեր հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Եվրոպայի թիմային առաջնությանը Հայաստանը ներկայացել էր 16 մարզիկով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ naukas.com-ի