Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայկազը կարճահասակ է եղել եւ չէր կարող կախվել այդպիսի բարձր պտտաձողից». Կուրսանտի սպանության գործով վկա

Հունիս 26,2017 19:35

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր հարցաքննվեցին կուրսանտներ Սամվել Ամիրյանը եւ Արտավազդ Միրզոյանը:

Սամվել Ամիրյանը դատարանում ասաց՝ դեպքից մանրամասներ չի հիշում, ինչից հետո մեղադրող դատախազը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը, դատարանը բավարարեց այդ միջնորդությունը:

Ըստ այս կուրսանտի նախաքննական ցուցմունքի՝ Հայկազ Բարսեղյանին կախված վիճակում հայտնաբերել են բարձր պտտաձողից, ինչը, ըստ նրա, տարօրինակ է եղել, քանի որ Հայկազը կարճահասակ է եղել եւ չէր կարող կախվել այդպիսի բարձր պտտաձողից: Վկայի պատմելով, ավելի ուշ ինստիտուտում լսել են՝ Հայկազին սպանել են Վաչեն, Գնելը, Մովսեսը:

Ըստ նրա լսածի՝ Հայկազին ծեծի են ենթարկել, ողնաշարն ու ոտքը կոտրել, կտրել են նրա զարկերակը, հետո տարել գցել են բասեին, ավելի ուշ` կախել:

Հայկազ Բարսեղյանի ննջասենյակում քնած Նորիկ Օհանջանյանից էլ Սամվել Ամիրյանը լսել է՝ ինչպես է Գնել Թեւոսյանը սպանության գիշերը Հայկազին սպառնացել՝ պատուհանից նրան դուրս կգցի:

Մյուս կուրսանտը՝ Արտավազդ Միրզոյանը, Հայկազ Բարսեղյանին կախված առաջինն է տեսել. «Մինչեւ վազքուղի ես մենակ գնացել եմ, տեսել եմ, որ տարածությունը մեծ է, դժվար այն կողմ մարդ գնար: Հետ գնացի, տեսա, որ ֆուտբոլի դաշտի եզրամասում` ձյան վրա կան ոտնահետքեր` մի հոգու, շարժվեցի դեպի այդ կողմ, տեսա ինչ-որ ստվեր, մտածեցի, որ Հայկազն ա ու ասացի` Հայկազ կմրսես, մի կանգնի այդտեղ, բայց ձայն չհանեց: Ես մոտեցա պտտաձողին, տեսա` կախված է, ինձ թվում էր, որ ուղղակի հենված է սյանը: Բժշկուհին եկավ, ստուգեց պուլսը, տեսավ, որ չկա»:

Դատարանը բավարարեց մեղադրող դատախազի միջնորդությունը նաեւ այս վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելու մասին:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդը տեղի կունենա հուլիսի 17-ին:

Հիշեցնենք, որ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը մեղադրվում են 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ կուրսանտ Հայկազ Բարսեղյանին սպանելու մեջ, ապա նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից կախելու մեջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930