Facebook սոցիալական ցանցը պատրաստվում է զբաղվել բազմասերիանոց ֆիլմերի արտադրությամբ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Նշվում է, որ Facebook-ը բանակցություններ է վարում հոլիվուդյան ստուդիաների և գործակալությունների հետ՝ «հեռուստատեսային մակարդակի շոու» նկարահանելու համար և պատրաստվում է սեփական արտադրանքը թողարկել ամառվա վերջին:
Թերթը պնդում է, որ սոցցանցը պատրաստ է մեկ սերիայի համար ներդնել մինչև 3 մլն դոլար, ինչպես նաև հետաքրքրված է ավելի բյուջետային շոուներով:
Աղբյուրները պնդում են, որ Facebook-ը հետաքրքրություն է ցուցաբերում նաև ավելի կարճամետրաժ պրոյեկտների նկատմամբ (տևողությունը՝ մոտ 10 րոպե):
Facebook-ում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ