Օրերս Վարդենիսում ավտովթարի ենթարկված եւ Երեւան տեղափոխված զինծառայողների վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Այս մասին Aravot.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ոչ մեկի վիճակն արդեն ծանր չէ այս պահին: Նրանցից մեկին շուտով կտեղափոխեն հիվանդասենյակ: Առաջիկայում էլ վեց հոգուց մի քանիսին գուցե դուրս գրեն»,-նշեց նա:
Հովհաննիսյանը հավելեց, որ Երեւան են տեղափոխվել ութ զինծառայողներ. «Մնացածին ոչինչ չի եղել: Ավտոմեքենայում 14 զինծառայող է եղել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ