Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փոխանակ հարցը լուծեն, հեշտ ճանապարհով են գնում՝ Սեւանից են ջուր բաց թողնում» (Տեսանյութ)

Հունիս 26,2017 15:49

Սեւանա լճի ջրի մակարդակն իջեցնելով՝ լճի էկոհամակարգը կխախտվի: Այսօր «Հենարան» ակումբում ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանն անդրադառնալով կառավարության որոշմանն, ըստ որի նախատեսվում է Սեւանա լճից 100 միլիոն խմ ավելի ջրառ, ասաց, որ վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լճում քիմիական տարրերը՝ կենսածին տարրերն ու օրգանական նյութը ավելացել են, եւ արդեն մոտենում է 70 ականների վիճակին, երբ լիճը մոտ էր ճահճացմանը:

Հիշեցնենք, որ օրերս կառավարությունը որոշում է կայացրել, օրենքով սահմանված 170 միլիոն խմ քանակությունից ավելի ջուր բաց թողնել Սեւանա լճից, այսինքն՝ 270 միլիոն խմ:

Ըստ մասնագետի, նման իրավիճակում լիճը փրկում են ջրի մակարդակի բարձրացմամբ օրգանական նյութից հանելով, որն էլ ձկան միջոցով է կատարվում:

«Քանի, որ չունենք պատշաճ քանակի ձկան պաշար, միակ ճանապարհը ջրի մակարդակի բարձրացումն է: Մենք միշտ ասել են՝ պետք է Սեւանա լճի մակարդակը բարձրանա: Չեմ կարող ասել, թե 270 միլիոն խմ ջրառն արդյոք կբերի՞ դրական բալանսի»,-ասաց Գաբրիելյանը:

Բարդուղ Գաբրիելյանը վստահեցնում է, որ իրեն հասած տեղեկություններով ջրամբարները լցված չեն, եւ ավել ջրառը ոչ թե ՀԷԿ-ի համար են թույլ տալիս, այլ ոռոգման նպատակով. «Ես հետաքրքրվել եմ, թե՝ ինչո՞ւ չեն լցվում ջրամբարները: Ասել են՝ դե կլիմայի փոփոխություն է, հիմա ջուրը չի մնում այն տեսքով սարերի վրա, որ հալվի լցվի: Փոխանակ հարցը լուծեն, հեշտ ճանապարհով են գնում՝ Սեւանից ջուր են բացթողնում: Պետք է լուծում տրվի, որ մակերեսային հոսող ջրերը կարողանան կուտակվել ջրամբարներում, Սեւանին էլ հանգիստ թողնեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930