Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանաձորի ՋԷԿ-ի նախկին աշխատակիցները պահանջում են չվճարված աշխատավարձերը

Հունիս 26,2017 15:41

Մոտ 10 օր է «Վանաձոր-Քիմպրոմ»- ի ջերմաէլեկտրակայանի նախկին աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում գործարանի մուտքի մոտ: Աշխատակիցները պահանջում են վճարել 2011 թվականի իրենց 4 ամսվա աշխատավարձերը եւ վերջնահաշվարկը:

-Մեր պահանջը նույնն է՝ վճարել մեր աշխատավարձերը: 2011 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսների աշխատավարձն ու վերջնահաշվարկը: Դատարանի վճիռը կա, 130 միլիոն դրամ է կազմում մեր պարտքը: Տան իրենք մեզանից պրծնեն, մենք իրանցից- ասում է Հրաչիկ Մարտիրոսյանը:

Ջերմաէլեկտրակայանի աշխատակիցները 2012-ին դիմել էին դատարան՝ աշխատավարձերը ստանալու համար, իսկ 2014 թվականին շահել դատը: Սակայն մինչև օրս նրանց աշխատավարձը դեռ չի վճարվել:

«Մենք մինչեւ վերջ ենք գնալու, հետ չենք կանգնելու, թող իրանք իմանան: Մեր աշխատածն ենք ուզում, ուրիշ բան չենք ուզում»,- ասում է գործարանի նախկին աշխատակից Հրաչյա Գրիգորյանը:

ՋԷԿ-ի աշխատակիցները բազմաթիվ անգամներ դիմել են մարզային իշխանություններին, վարչապետներին, նախագահին: Բայց մինչ օրս իրենց աշխատավարձն են պահանջում: Գործարանը 153 աշխատողի պարտք է 130 միլիոն դրամ:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930