Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ քաղաքական ուժերից մեկն անվստահություն է հայտնել Ագրամունտին. ՌԻԱ Նովոստի

Հունիս 26,2017 15:38

ԵԽԽՎ 5 հիմնական քաղաքական խմբավորումներից մեկը ձայների մեծամասնությամբ անվստահություն է հայտնել ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Արգամունտին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով սեփական աղբյուրը:

«Մեծամասնությունը կողմ է քվեարկել Ագրամունտին անվստահություն հայտնելուն»,- ասել է աղբյուրը՝ հրաժարվելով թվեր հրապարակել:

Գործակալության տվյալներով՝ կողմ է քվեարկել 38, դեմ՝ 26 պատգամավոր, երկու պատգամավոր էլ ձեռնպահ են մնացել:

Հիշեցնենք, վերջերս Ագրամունտը ԵԽԽՎ պատգամավորների պատվիրակության կազմում առանց ԵԽԽՎ-ի կողմից լիազորվելու այցելել էր Սիրիա, որը մեծ սկանդալի տեղիք էր տվել:

ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն՝ընտրված պաշտոնից, մասնավորապես ԵԽԽՎ նախագահի պաշտոնից զրկելու մեխանիզմներ չեն նախատեսվում: ԵԽԽՎ նախագահը պաշտոնից կարող է հեռանալ միայն կամավոր:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930