Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունն երկրում տիրող իրավիճակը քննադատաբար գնահատելու կարեւորության մասին

Հունիս 26,2017 15:16

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը Հայաստանի Հանրապետության իշխանություններից կառուցողական մոտեցումներ է ակնկալում քաղաքական գործընթացների, բարեփոխումների առաջխաղացման եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտներում տիրող իրավիճակի քննադատության նկատմամբ։ Ցավոք, վերջին ամիսներին մենք բազմիցս ականատես ենք եղել այդպիսի քննադատության հանդեպ մերժողական վերաբերմունքի։ Մասնավորապես, անընդունելի են 2017թ. խորհրդարանական ու Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հայաստանյան քաղաքացիական հասարակության ու միջազգային կառույցների ներկայացուցիչների գնահատականներին ՀՀ պաշտոնատար անձանց կտրուկ բացասական արձագանքը եւ այդ համատեքստում պետությանը «սեւացնելու» կամ նրա «ներքին գործերին խառնվելու»` մտացածին մեղադրանքները։ Այդպիսի դրսեւորումները հատկապես մտահոգիչ են Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրման պարագայում:

Մենք՝ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներս, համոզված ենք, որ Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը ենթադրում է, որ երկու կողմերն էլ պետք է սկզբունքորեն վերագնահատեն բոլոր ուղղություններով համագործակցության արդյունքները։ Ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ երկրի քաղաքացիական հասարակության եւ փորձագիտական հանրության խիստ ինքնագնահատման եւ Եվրամիության ներկայացուցիչների անկեղծ գնահատականների ու քննադատական հայացքի համադրումը միայն կարող է թափ եւ արդյունավետություն հաղորդել բարեփոխումների ընթացքին` հնարավորություն տալով լիարժեքորեն օգտվել մեր գործընկերների կողմից տրամադրվող ֆինանսական եւ բարոյական աջակցությունից։

Ընդսմին, Հայաստանի ղեկավարությանը կոչ ենք անում հրաժարվել այս կամ այն մտահոգության պատճառ հանդիսացող հարցերի շուրջ բաց երկխոսությունը սահմանափակելու փորձերից եւ նպաստել ՀՀ – ԵՄ համագործակցության օրակարգը կազմող բոլոր նախաձեռնությունների ու ծրագրերի անկախ եւ անաչառ վերլուծությանը, ինչպես նաեւ մշտադիտարկման մեխանիզմների մշակմանը:

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930