Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը: Մինչ վեհաժողովի աշխատանքների մեկնարկը ԵԽԽՎ-ն ընտրեց երկու նոր փոխնախագահների: ՀՀ-ի կողմից այդ պաշտոնում ընտրվեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, իսկ Մոլդովայի կողմից Վալերիա Գիլետչին: Փոխնախագահներն ընտրվեցին մեկ տարի ժամկետով:
Նշենք, որ այս նստաշրջանին հատուկ ուշադրության են արժանանալու կոռուպցիային վերաբերող հարցերը: Բացի լիագումար նիստերից կոռուպցիայի վերաբերյալ քննարկումներ կընթանան նաև լիագումար նիստերից դուրս, նաև կկազմակերպվեն փակ քննարկումներ:
Ներկայացվելու է չորս զեկույց. միգրացիոն ճգնաժամին մարդասիրական եւ քաղաքական պատասխանը, փախստականների տարանցմանը Եվրոպայի պատասխանից հետո մարդու իրավունքների հետ կապված իրադրության համար հետեւանքները, միգրացիոն՝ որպես Եվրոպայի զարգացման հնարավորություն, կրիտիկական ճնշման ժամանակաշրջանում փախստականների ինտեգրումը:
Նշենք նաև, որ ԵԽԽՎ լիագումար նիստը չի վարում այս պահի դրությամբ դեռ ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը, որին ԵԽԽՎ Բյուրոն անվստահություն էր հայտնել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ