Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այսօր նշանակվել է «Արփի լիճ ազգային պարկի» տնօրենի ժ/պ։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց հենց Հովսեփ Սիմոնյանը։ Մեր հարցին՝ գո՞հ եք, թե՞ դժգոհ Ձեզ առաջարկվող պաշտոնից, նախկին մարզպետն ասաց, որ իրեն առաջարկվել են մի քանի պաշտոններ մայրաքաղաքում, բայց այս պահին նպատակահարմարը Շիրակի մարզում մնալն է։
Հիշեցնենք, որ «Արփի լիճ ազգային պարկը» ստեղծվել է 2009 թվականին, մի կողմից սահմանակից է Վրաստանին, մյուս կողմից՝ Թուրքիային, գտնվում է Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում ու զբաղեցնում է մոտ 25 000 հա տարածք։
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադրված էր այստեղ զարգացնել էկոտուրիզմը, հյուրանոցներ կառուցել, տեղում էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանք ստանալ, որոնք, սակայն, այդպես էլ իրականություն չդարձան։ Այդուհանդերձ նկատենք, որ այդ տարածքն՝ իր բնությամբ, կուսական անտառներով, դրախտավայր է հիշեցնում։ Այնտեղ գտնվում է Շիրակի մարզի ամենամեծ լիճը՝ Արփին, որտեղ հազվագյուտ բույսեր, Կարմիր գրքում գրանցված տեսակներ կան, մասնավորապես ջրաշուշան։ Հովսեփ Սիմոնյանի աշխատանքը կլինի այդ տարածքում կենսաբազմազանության պահպանումը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Նախկին տնօրենն՝Արան,դատի է տվել իրեն անհիմն ազատելու և Յուսուֆին իր տեղը նշանակելու համար:Հլը թող այդքան շուտ չուրախանա դաշնակացական ընկերը: