Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յոլյանը՝ Վերահսկիչ պալատում «կադրային ջարդի» եւ Իշխան Զաքարյանի «դառը փորձը» հաշվի առնելու մասին

Հունիս 26,2017 14:15

Այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանին լրագրողները հարցրեցին Վերահսկիչ պալատում կրճատումներից: Ըստ մամուլի հրապարակումների, Յոլյանը կադրային ջարդ է իրականացնում: Նա պատասխանեց, որ որոշակի կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտություն կա, ինչից ելնելով էլ որոշ աշխատակիցներ ուղարկվել են կադրերի ռեզերվ: Յոլյանն ընդգծեց, որ նրանք օրենքով սահմանված կարգով դեռ 6 ամիս շարունակելու են ստանալ իրենց աշխատավարձերը:

Յոլյանն այսպես կադրային ռեզերվ ուղարկել է 14 աշխատակցի ու ասաց, որ եթե մի աշխատակից կա, որ դժգոհում է եւ պնդում է, թե ազատվել է աշխատանքից, կարող է գալ իր հետ զրուցելու:

Չնայած կադրերի կրճատմանը, Յոլյանն ասաց, որ նոր կադրերով ՎՊ-ն համալրելու անհրաժեշտություն ունեն:

Հաշվի առնելով ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի «դառը» փորձը, այն, թե ինչ եղավ հետո, երբ նա մալուխը ձեռքին եկավ ԱԺ եւ սուր քննադատեց չարաշահումները, արդյոք Յոլյանը կհամարձակվի՞ նման բացահայտումներ անել ՎՊ-ի հաշվետվություններում: Ի պատասխան՝ Յոլյանն ասաց. «Ամեն ինչ էլ կարող է լինել, եկեք սպասենք հաշվետվությանը: Ես «եթե»-ներով չեմ խոսում, բացահայտումների եւ արձանագրած խախտումների մասին կխոսենք հաշվետվությունից հետո»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930