«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ քննադատել էր Կարեն Կարապետյանին, որ խոսում են ներդրումներից, փողից, բայց գործուղումները միայն ԵՏՄ անդամ երկրներում են անում, մինչդեռ փողի տեղը Արեւմուտքն է:
Այսօր Aravot.am-ը փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հարցրեց՝ կառավարությունը փողի տեղը չգիտի՞, ինչո՞ւ եք Արեւմուտքն անտեսում ու սահմանափակվում միայն ԵՏՄ-ով: Նա պատասխանեց. «Ո՞վ ասաց: Շատ կներեք, բոլոր տեղերն էլ գնացել ենք: Անձամբ ես ճանապարհորդել եմ թե՛ Արեւելք՝ Ճապոնիա, թե՛ Արեւմուտք՝ Վաշինգտոն, Եվրոպա, Կիպրոս, մնացած բոլոր տեղերում: Բոլոր այդ տեղերում մենք խոսել ենք ֆինանսական ռեսուրսների մասին, որոնք նույն այդ փաթեթներով ուղղորդվել են Հայաստան: Ֆինանսական փաթեթները հիմնականում ֆինանսավորում են ծրագրեր, որոնք կառավարության հետ են, բնականաբար, դրանցից որեւէ մեկը չի դադարել»՛
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ