Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կինոդերասանի՝ «Պոնչոյի գործով» դատարանը մերժեց շտապօգնության բուժքրոջը դատակոչել

Հունիս 26,2017 13:40

Ի դեպ, բուժքույրն անցյալ տարվա «Սասնա ծռերի» գործով ՊՊԾ գունդ գնացած Մալինան էր:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բերման էր ենթարկել վկային, որը շտապօգնության բժիշկն է եղել:

Բժիշկը երկու անգամ չէր ներկայացել դատարան, այդ իսկ պատճառով դատարանը նման որոշում էր կայացրել:

Կինոդերասան Վահագն Սիմոնյանի դեմ հարուցված քրեական գործով ավարտվեց շտապօգնության բժիշկ Վարդան Գասպարյանի հարցաքննությունը: Բանն այն է, որ փաստաբան, ՀՀ փաստաբանների միության անդամ Գեւորգ Մարտիրոսյանը, որը որպես լրացուցիչ վկա էր հրավիրվել դատարան, ասել էր , որ
 2015թ. օգոստոսի 24-ին ոստիկանները Վահագնին տարել էին բաժին: Երբ դուրս է եկել ոստիկանության բաժնից, տեսել է Վահագնին՝ սյան մոտ կանգնած, կանչել են շտապօգնության բրիգադ եւ նրան տարել թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Երբ ինքը հասել է հիվանդանոց, բժիշկն ասել է.«Վահագնի վնասվածքը ծանր է, նա ուղեղի ցնցում է ստացել եւ հրաժարվում է բուժօգնությունից»:

Դեպքից երկու տարի հետո թե ինչ ցուցմունք տվեց բժիշկը, կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում:

Ռ.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930