Տավուշի մարզպետարանի կայքը հայտնում է, որ հուլիսի 1-2-ը մարզի Ենոքավան գյուղում կկայանա «Հայ Բույս » փառատոնը: 3-րդ անգամ անցկացվող փառատոնը հնարավորություն կտա ճանաչել Հայաստանում աճող, բայց դեռեւս անհայտ բույսերը:
Միջոցառման ընթացքում ելույթ կունենան երաժշտական խմբեր,ոտքով արշավներ կլինեն դեպի Իջեւանի տարածաշրջանի հին սրբավայրեր, որոնց ընթացքում ուղեկցորդները կսովորեցնեն տարբեր բույսերի ճիշտ օգտագործումը:
Տավուշի մարզպետարանի կայքը հայտնում է. «Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես կպատրաստվի աշխարհում ամենաերկար բրդուճը»
Հավելենք, որ 2016թ. փառատոնի ընթացքում պատրաստված բրդուճի երկարությունը 25 մետր է եղել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները՝ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի