Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանո՞վ, թե՞ Ադրբեջանո՞վ, ո՞ւմ կնախընտրի Իրանը. «Մեր մտավախությունները տեղին չեն». Վարդան Ոսկանյան

Հունիս 26,2017 22:00

Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է Պարսից ծոցն ու Սեւ ծովը կապող միջանցքի ստեղծման գաղափարի մասին, որի գործարկումը կարող է կայանալ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի մասնակցությամբ: Չկա՞ն մտավախություններ, որ Հայաստանը կարող է դուրս մնալ տարածաշրջանային այս ծրագրից եւ նախապատվություն կտրվի Ադրբեջանով միջանցքի ստեղծմանը, «Առավոտն» այս հարցն ուղղեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, արեւելագետ Վարդան Ոսկանյանին:

«Խոսքը գնում է երկու ուղիների մասին: Այսինքն, եթե Հայաստանը մասնակցում է, ապա մասնակցում է Վրաստանի եւ Իրանի հետ միասին, այս դեպքում Ադրբեջանի տարածքի կարիքը չի լինի: Ադրբեջանի պարագայում էլ` նրանք Հայաստանի մասնակցության կարիքը չեն ունենա: Մեր մտավախությունները կարծում եմ, ամենեւին տեղին չեն: Հայաստանում շատ հաճախ տարբեր ծրագրերի հանդեպ արձագանքը առաջին հերթին հիմնված է լինում վախի, կամ անհանգստության վրա` արդյոք մենք դուրս չենք մնա՞, արդյոք մենք կարո՞ղ ենք, արդյոք դա վտանգավոր չէ՞ մեզ համար… Կարծում եմ, մենք պետք է ավելի համարձակ լինենք ինչպես փորձագիտական, այնպես էլ պաշտոնական մակարդակում», ասաց Վարդան Ոսկանյանը:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, արեւելագետ Վարդան Ոսկանյանը

«Իրանական կողմը բոլոր մակարդակներով հայտարարել եւ հայտարարում է, որ Հայաստանը պետք է, անպայման, մաս կազմի Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցքին եւ այդ մասնակցությունը պետք է լինի թե՛ ավտոմայրուղու, թե՛ երկաթուղային ծրագրի իրականացման միջոցով` թե՛ Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությամբ, եւ թե՛ Հայաստանում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ավարտի արդյունքում: Իրանը Հայաստանը մշտապես դիտարկում է որպես այս միջանցքի կարեւորագույն օղակներից մեկը: Հայաստանում եւս բազմաթիվ պաշտոնյաներ հայտարարել են, որ Հայաստանը մասնակցելու է այս ծրագրերին, եւ նաեւ որոշակի քայլեր են ձեռնարկվել եւ ձեռնարկվում, չնայած` ոչ ամբողջությամբ գոհացուցիչ, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին կառուցելու նպատակով», հավելեց մեր զրուցակիցը:

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, արեւելագետ Վարդան Ոսկանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ` կարդացեք հունիսի 27-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը` Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930