Այս տարվա Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիայի` «Էմմի» մրցանակը` Հասարակական խնդիրներ անվանակարգում- SOCIETAL CONCERNS PROGRAM/SPECIAL, շնորհվեց «Բոստոն Գլոբի» վիդեո-պրոդյուսերների բաժնի ղեկավար, ավագ խմբագիր, պրոդյուսեր և լրագրող Անուշ Էլբակյանին:
Ակադեմիայի բարձր գնահատականին արժանացավ Անուշ Էլբակյանի «Ուշադրության կենտրոնում»` հետաքննություն – Մասնավոր դպրոցներ, ցավոտ գաղտնիքներ նախագիծը – “Spotlight Investigation: Private Schools, Painful Secrets”:
Եթե հաշվի առնենք, որ «Էմմին» ամերիկյան հեռուստատեսային ոլորտի բարձրագույն մրցանակաբաշխությունն է, ինչպես «Օսկարը» ամերիկյան կինոյում , ապա երկրորդ անգամ անընդմեջ արժանանալ «Էմմի» մրցանակի, դա մեծ նվաճում է:
Հիշեցնեք, որ մեր հայրենակից, 26-ամյա Անուշ Էլբակյանը անցած տարի նույնպես արժանացել էր «Էմմի» մրցանակի «Լեոյի կյանքի մեկ օրը» կարճ փաստագրական ֆիլմի համար:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ