«Եթե զինծառայողը ծառայության մեջ է, դա չի նշանակում, որ ստացիոնար բուժման կարիք չպետք է առաջանա, չպետք է մրսի ու հիվանդանա: Եթե այդ սկզբունքով առաջնորդվեինք, զինվորական բժշկություն չէինք ունենա, բուժկետեր ու հոսպիտալ չէինք ունենա»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խնդրին, որ որոշ զինծառայողների առողջական խնդիրները ծառայության ժամանակ են ի հայտ գալիս, ասաց զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները քննող հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հիշեցնենք, որ այսօր հանձնաժողովի նիստ է:
Հարցին՝ որքանով է բացառված ծառայության համար ոչ պիտանի զինակոչիկների հայտնվելը բանակում, Գեղամ Հարությունյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարող ասել, որ նման սխալներն ու վրիպումները բացառված են: Մեր հանձնաժողովը շատ մանրակրկիտ է վերաբերվում դիմումներին, որպեսզի ոչ պիտանի մարդը չհայտնվի ծառայության մեջ: Բայց չեմ կարող երաշխավորել, որ նման մարդիկ չեն հայտնվում զինված ուժերում»:
Մանրամասն ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ