Լոռու մարզի Օձուն գյուղից ձոր իջնելիս՝ ժայռի տակ գտնվող Հոռոմայրի միջնադարյան վանք տանող ճանապարհին, տհաճ անակնկալներն անպակաս են: Կիրճի սկզբնամասում, այդ թվում՝ ժայռերի վրա, պոլիէթիլենային տոպրակների եւ այլ աղբի հսկայական կույտեր են: Տպավորություն է, որ տարիներ շարունակ աղբը բարձունքից նետել են կիրճ, բնությունն էլ ի զորու չէ պայքարելու մարդկային չարիքի դեմ:
Լուսանկարը՝ ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ
«Առավոտ»
24.06.2017