Խորհրդարանում ներկայացնելով 2016 թվականի բյուջեի կատարողականը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց, որ պետք է ավելի խելացի հարկաբյուջետային քաղաքականություն վարել:
ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հետաքրքրեց`ի՞նչ է դա նշանակում, դուք ի՞նչ եք առաջարկում:
Նախարարը մանրամասնեց`ընտրություններից առաջ մենք չէինք գնում պոպուլյար բյուջեով, գնում ենք պարտքը կայունացնելու ճանապարհով, 2017-ի աճն այդ շարքից էր: 2017-ից հետո, ասաց`զարգացման ենք տանելու:
Ի դեպ, նախարարը պատմեց, որ վերջերս Գառնիում է եղել, իրենց բակում փոքր բիզնես ծավալողների հետ շփվել, տնավարի հյուրասիրել են: «Մարդը բիզնես է անում, դա կարող է տնտեսական էֆեկտների բերել, ի՞նչ պետք է անի կառավարությունը`ճիշտ հարկաբյուջետային քաղաքականություն վարի»,- այս եզրակացության է հանգել Վարդան Արամյանը:
ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքրվեց`մինչեւ ե՞րբ եւ ինչքա՞ն կարելի է պետական պարտքն ավելացնել: ՀՆԱ-ի հետ ՀՀ պետական պարտքի հարաբերակցությունն այժմ կազմում է 57 տոկոս:
«Շարունակելու ենք պարտք վերցնել»,- ասաց Վարդան Արամյանը`հավելելով, որ դրանք արդյունավետ կառավարելու են:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ