Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի թիկնապահներին կարգելեն ուղեկցել նրան Համբուրգում

Հունիս 26,2017 11:43

Գերմանիայի արտգործնախարարը զգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի թիկնապահներին ներկա չգտնվել Համբուրգում հուլիսին կայանալիք G20-ի գագաթնաժողովին: Այս մասին գրում է Deutsche Welle-ն:

Ավելի ուշ նման պահանջ է հնչեցվել Բունդեսթագի անդամների կողմից:

Հիշեցնենք, մայիսին Էրդողանի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի էին ենթարկել Էրդողանի այցի դեմ բողոքող ցուցարարներին:

«Մեր փողոցներում միայն Համբուրգի ոստիկանությունն ասելիք ունի, ուրիշ ոչ ոք: Սա վերաբերում է նաև արտասահմանյան անվտանգության ուժերին»,- ասել է սենատոր Էնդի Գրոտը:

Ավելի վաղ Թուրքիայի դեսպանատունը Գերմանիայի արտգործնախարարությանն էր ուղարկել 50 հոգուց բաղկացած ցուցակ, որոնք պետք է ուղեկցեն Էրդողանին Համբուրգում: Նշվում է, որ ցուցակում ներառված անձանցից մի քանիսը մասնակից են եղել Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների հետ բախմանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930